Կարևոր իրադարձություններ

Թուրք զինվորականները ՔԱԿ-ի 8 անդամ են չեզոքացրել

01 Հուլիս, 2018 14:20
Թուրք զինվորականները ՔԱԿ-ի 8 անդամ են չեզոքացրել

Թուրքիայի ռազմաօդային ուժերը չեզոքացրել են երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության 8 անդամի: Այս մասին հայտնել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հունիսի 30-ից հուլիսի մեկն իրականացված օդային գործողության ընթացքում Թուրքիայի երկու նահանգում չեզոքացվել է «անջատողական ահաբեկչական կազմակերպության» 8 անդամ:

2015 թվականին Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության հետ զինված կոնֆլիկտի վերսկսումից հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով ավելի քան հազար զինվորական ու ոստիկան է մահացել, ինչպես նաև՝ մոտ 500 քաղաքացիական անձ:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ այս ընթացքում երկրի անվտանգության ուժերը չեզոքացրել են ՔԱԿ-ի ավելի քան 10 հազար անդամի:

 

Լրահոս

Դիտել ավելին