Կարևոր իրադարձություններ

Շվեդիայում ուժի մեջ է մտնում կամավոր սեռական հարաբերության մասին օրենքը

01 Հուլիս, 2018 10:40
Շվեդիայում ուժի մեջ է մտնում կամավոր սեռական հարաբերության մասին օրենքը

Շվեդիայում հուլիսի 1-ին ուժի մեջ է մտնում սեռական հնցագործությունների վերաբերյալ օրենքը, ասվում է Շվեդիայի ոստիկանության հաղորդագրությունում:

«Հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում սեռական հանցագործության վերաբերյալ նոր օրենքը: Կարճ նկարագրությաբ, ըստ օրենքի, եթե սեռական հարաբերությունը կամավոր չէ, ուրեմն այն անօրինական էջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Սեռական հողի վրա հանցագործությունների ավելի խիստ պատժման մասին Շվեդիայի կառավարությունը հաղորդել էր դեռևս անցած տարվա դեկտեմբերին, իսկ խորհրդարանը կողմ է քվեարկել այդ առաջարկին 2018թ-ի մայիսին: Այս կերպ օրենքում ի հայտ են եկել երկու տիպի խախտւմ:Դրանք ձևակերպվում են հետևյալ կերպ՝ անզգուշության հետևանքով բռնաբարություն կամ անզգուշության հետևանքով սեռական հարկադրանք: Նման խախտումների համար նախատեսված է առավելագույնը 4 տարվա ազատազրկում:

 

Լրահոս

Դիտել ավելին