Կարևոր իրադարձություններ

Բնակարանում հայտնաբերվել է դի

01 Հուլիս, 2018 09:24
Բնակարանում հայտնաբերվել է դի

Հունիսի 30-ին, ժամը 23:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 33 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել Վ. Ժ.-ի (1939 թ.) դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին