Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Փոքր Վեդի գյուղում. կա զոհ

01 Հուլիս, 2018 10:08
Ավտովթար Փոքր Վեդի գյուղում. կա զոհ

Հուլիսի 1-ին, ժամը 02:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Փոքր Վեդի գյուղում՝ «բաղնիք» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Փոքր-Վեդի գյուղում «Mercedes Е 224» մակնիշի (վարորդը՝ Գ. Դ., ծնված 1945թ.) ավտոմեքենան բախվել է Դուրյան փողոցի տներից մեկի պատին: Պատահարի հետևանքով ուղևորը՝ Հ. Ա.-ը (ծնված 1975թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը՝ Գ.Դ.-ը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ:  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին