Մեծ Բրիտանիայում կենդանիների փրկության կենտրոնը ոզնու է հայտնաբերել, որը կարող է համարվել ամենածանրներից մեկը թագավորության տարածքում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, տեղի բնակիչներից մեկը սկսել է կերակրել ոզնուն, որն էլ այդ պահից շարունակ այցելել է իրեն կերակրողին: Ոզնին, որին տղամարդն անվանել է Արբաքլ, ժամանակի ընթացքում սկսել է մեծ դժվարությամբ տեղաշարժվել և չի կարողանում գնդակի տեսք ստանալ:
Կենդանիների փրկության կենտրոնից հայտնել են, որ Արբաքլը 2.5 կգ է կշռում, ինչը 4 անգամ գերազանցում է այդ տարիքի ոզնու միջին քաշին: Մասնագետների խոսքով՝ առանց դիետայի կենդանին հնարավորություն չի ունենա գոյատևելու վայրի բնության մեջ:
Նրանք նախատեսում են նվազեցնել կենդանու համար հատկացվող ուտելիքի չափը, ինչպես նաև ուտելիքը տարբեր տեղեր լցնել, որպեսզի Արբաքլը ֆիզիկական ակտիվություն դրսևորի: