Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի կենսաբանները գենային թերապիա են ստեղծել աուտիզմի բուժման համար

01 Հուլիս, 2018 11:40
Ամերիկացի կենսաբանները գենային թերապիա են ստեղծել աուտիզմի բուժման համար

Տեխասի եւ Կալիֆոռնիայի գիտնականներն ստեղծել են առաջին գենային թերապիան, որը վերացնում է խախտումները X-քրոմոսոմում, որոնք կապված են աուտիզմի ծանր ձեւերի հետ, եւ այն հաջողությամբ ստուգել են մկների վրա:

Նրանց հետեւությունները հրապարակվել են Nature Biomedical Engineering հանդեսում։ Աուտիզմի դեմ դեղորայք առայժմ գոյություն չունի: Բազմաթիվ հեռանկարային պատրաստուկներ, որոնք ներգործում են դրա զարգացման հետ կապված սպիտակուցների վրա, ձախողվել են կլինիկական փորձարկումների ընթացքում: Մեզ առաջին անգամ հաջողվել Է փոխել «աուտիզմի գեներից» մեկի կառուցվածքը եւ հասել դրա որոշ ախտանշանների անհետացման»,- հայտարարել է Հե յոն Լին Օսթինի Տեխասի համալսարանից (ԱՄՆ):

ԱՄՆ-ի առողջապահության մարմինների տվյալներով՝ աշխարհում աուտիկ սպեկտրի խանգարումներ հանդիպում են 68 երեխաներից մեկի մոտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի աուտիզմով երեխաների թիվը մեծանում է 13 տոկոսով: Այս գիտափորձերի հաջող ավարտումը, ինչպես նշել է Լին, իր թիմին դրդել է ձեռնամուխ լինելու գենային թերապիայի այլ տարբերակների մշակման, որոնք նպատակամղված են աուտիզմի դեմ պայքարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին