Կարևոր իրադարձություններ

Վիլնյուսում զբոսաշրջային հարկ է սահմանվում

01 Հուլիս, 2018 11:20
Վիլնյուսում զբոսաշրջային հարկ է սահմանվում

Արտերկրից Վիլնյուս ժամանած զբոսաշրջիկները հուլիսի 1-ից օրական մեկ եվրո հարկ պետք է վճարեն:

Ըստ վիլնյուսյան տուրիստական Գինտարե Կավալյունայթե գործակալության՝ նոր օրենքը մեծ անհարմարություններ չի պատճառի այցելուներին, քանի որ դա բավականին տարածված երևույթ է:

Նախատեսվում է, որ հարկը բավական կարևոր ֆինանսական գործիք կդառնա Վիլնյուսի համար և կօգնի զբոսաշրջության որոշակի ճյուղերի զարգացմանը: Հարկի վճարումից կազատվեն անչափահասները և սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Բացի այդ, մինչև հաջորդ տարվա սկիզբը այն կարող են չվճարել նաև զբոսաշրջիկների մեծ խմբերը: Զբոսաշրջային հարկը գանձվելու է կացարան տրամադրողներից, ինչպես նաև տուրիստական գործակալություններից:

 

Լրահոս

Դիտել ավելին