Կարևոր իրադարձություններ

Արցախ այցելած գործիչների հետ մտքերի փոխանակումը համարում եմ օգտակար և արդյունավետ․ Աշոտ Ղուլյան

01 Հուլիս, 2018 00:12
Արցախ այցելած գործիչների հետ մտքերի փոխանակումը համարում եմ օգտակար և արդյունավետ․ Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դրական է գնահատել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Արցախ։ Այս մասին Ղուլյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Դրական եմ գնահատում, որ ՀՀ գործադիր իշխանության պատասխանատուներն այս օրերին Արցախում են և կիսվում են իրականացվող ծրագրերով ու ոլորտների զարգացման իրենց տեսլականներով։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ մտքերի փոխանակումը համարում եմ օգտակար և արդյունավետ»,-ասված է գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին