Կարևոր իրադարձություններ

Իրանը Թրամփի խնդրանքը Սաուդյան Արաբիային դիտարկում է որպես ՕՊԵԿ-ից դուրս գալու առաջարկ

01 Հուլիս, 2018 00:01
Իրանը Թրամփի խնդրանքը Սաուդյան Արաբիային դիտարկում է որպես ՕՊԵԿ-ից դուրս գալու առաջարկ

ՕՊԵԿ-ում (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Կազեմպուր Արդեբիլին հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ ուղղված Սաուդյան Արաբիայի թագավոր Սամլան բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդին, նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու մասին, դիտարկում է որպես ՕՊԵԿ-ից դուրս գալու առաջարկ:

Ինչպես հաղորդում է իրանական Shana գործակալությունը, իրանցի պաշտոնյայի խոսքով՝ տվյալ առաջարկը կարելի է գնահատել որպես «հրաման» Սաուդյան Արաբիային դուրս գալու ՕՊԵԿ-ից:

Նա նշել է նաև, որ Էր Ռիադն այդպիսի հզորություն չունի նավթի՝ նման ծավալների արդյունահանման համար:

Թրամփը հունիսի 30-ին հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի թագավորին համոզել է մեծացնել նավթի արդյունահանման ծավալները, սակայն թագավորությունից նրա խոսքերը չեն հաստատել:

 

Լրահոս

Դիտել ավելին