Կարևոր իրադարձություններ

Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում. Արծրուն Հովհաննիսյան

30 Հունիս, 2018 16:24
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում. Արծրուն Հովհաննիսյան

Արցախում հունիսի 29-ին պայմանագրային զինծառայող Արմեն Շահմարի Աթանեսյանը մահացել է հիվանդության պատճառով, որը կապ չունի նրա ծառայության հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հարգելի լրատվամիջոցներ, այսօր ԶՈւ-երում մահացած պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում, հիվանդության պատճառով: Այս տեղեկատվությունը համարում ենք անհրաժեշտություն, որպեսզի զերծ մնանք հետագա շահարկումներից»,- գրել է նա:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին