Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

15 Հոկտեմբեր, 2015 13:24
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության  1 դեպք, որը բացահայտվել է:
 
Արձանագրված ավազակային հարձակման 1 և մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են:
 
Բացահայտվել է գողության և յուրացման` 2-ական, խարդախության` 6, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու  և մաքսանենգության 1-ական դեպք: 
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: 
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին