Կարևոր իրադարձություններ

«Ներկայիս հայկական քաղաքական դաշտի պրոռուսական ուղղվածության կործանարար մտածողությունը գալիս է շատ վաղուց»

29 Հունիս, 2018 12:10
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
«Ներկայիս հայկական քաղաքական դաշտի պրոռուսական ուղղվածության կործանարար մտածողությունը գալիս է շատ վաղուց»

Դավիթ Ֆիդանյանը գրում է․

«Երբ ուսումնասիրում ես հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը, ապա հասկանում ես, որ ներկայիս հայկական քաղաքական դաշտի ամբողջովին պրոռուսական ուղղվածության կործանարար մտածողությունը գալիս է շատ և շատ վաղուց: 
Մեկ օրինակ բերեմ: Դեռևս 1700-ականների վերջին Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը ռուսական զորքի օգնությամբ Հայաստանի «ազատագրման» և հետագայում ռուսների հետ հարաբերությունների մի ծրագիր են կազմում 18 կետից բաղկացած: Դրանում նշվում էր, որ Հայաստանում պետք է լինի չափավոր քանակի ռուսական զորք: Հայերը ու ռուսները պետք է հավիտենական դաշինք ունենան: Հայաստանի թագավորի ընտրությունն էլ, ոչ ավել ոչ պակաս ռուսական կայսրն էր կատարելու:

Հ.Գ Ժամանակները փոխվում են: Իսկ արդյոք փոխվում է հայ քաղաքական էլիտայի մտածողությունը: Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական համակարգի գլխավոր դերակատարերն են փոխվում, իսկ հանցավոր և կործանարար մտածողությունն առայժմ գլոբալ առումով անփոփոխ է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին