Կարևոր իրադարձություններ

«Բա ի՞նչ աներ․ կիլլերներին պաչեր, դներ գլխի՞ն». Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Դոն Պիպոյի մասին

29 Հունիս, 2018 11:07
Հեղինակ՝ Արմեն Սարգսյան
«Բա ի՞նչ աներ․ կիլլերներին պաչեր, դներ գլխի՞ն». Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Դոն Պիպոյի մասին

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արթուրը Ասատրյան իմ ընկերն է, և ես հպարտորեն բարձրաձայնում եմ էտ փաստը, ուզում եմ ներկայացնել իմ կարծիքը Արթուրի մասին…

Անմնացորդ նվիրված է Հայաստանի Հանրապետությանը. բազմիցս ներկա եմ եղել տարաբնույթ քննարկումների, որոնց ժամանակ /ընդ որում արտերկրում և հանրաճանաչ մարդկանց ներկայությամբ/ թե ինչ ոգևորությամբ ու սիրով է արտահայտվել ի փառս Հայ ժողովրդի և Հայրենիքի… հրաշալի հայր է և վստահ եմ նաև ամուսին, 35 տարի է ճանաչում եմ Արթուրին ու վստահ կասեմ, երբևէ չի խառնվել և չի միջամտել քաղաքական վայրիվերումներին…. Արտերկրում Արթուրը ամենուր բարձր է պահել հայի արժանապատիվ անցյալը , տեսակն ու ոգին, առաջին քրիստոնյա ժողովրդի մաքառումները գոյատևման ճանապարհին…. և այլն… և այլն… Հիմա էս մարդուն մեղադրանք է առաջադրված, իրեն սպանել ցանկացողներին ավելի շուտ հայտնաբերելու, քան /ԱԱԾ և ՆԳ/ -ն կհայտնաբերեին, և ոչ /սիրալիր/, կիլլերներին պահելու և պատվիրատուներին ճշտելու համար՞… Բա ինչ աներ կիլլերներին պաչեր դներ գլխին՞… Ինչևիցե ես կխնդրեի մասնակցել իմ կյանքում առաջին անգամ անցկացվող հարցմանը, եթե կուզեիք, որ Արթուր Ասատրյանը լիներ ազատության մեջ դրեք պլյուս կամ լայք, եթե հակառակը դրեք մինուս և ցանկալի է ձեր մեկնաբանությունները… կանխավ շնորհակալ եմ քվեարկությանը մասնակցելու համար, Ձեր քվեարկությունը կարող է օգնել արդարադատությանը…»

 

Լրահոս

Դիտել ավելին