Կարևոր իրադարձություններ

ԿԳ փոխնախարարն իր կենսագրականում մի կերպ խցկել է իր միակ մենագրությունը. Հայկ Դեմոյանի պատասխան գրառումը

28 Հունիս, 2018 10:15
ԿԳ փոխնախարարն իր կենսագրականում մի կերպ խցկել է իր միակ մենագրությունը. Հայկ Դեմոյանի պատասխան գրառումը

Հայկ Դեմոյանը գրում է.

«Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը մեր խնդրանքին ընդառաջ գնալով, ներկայացրեց է 42 միավոր հրապարակումներից բաղկացած մի ցանկ (մենք խնդրել էինք ներկայացնել առնվազն 41-ը), Ցանկին ծանոթանալով պարզ դարձավ, որ, որ ԿԳ փոխնախարարը ԿԳՆ կայքէջում տեղադրված իր պաշտոնական կենսագրականում հիշատակված «քառասունից ավելի գիտական հոդված»-ների մեջ մի կերպ խցկել է իր միակ մենագրությունը, զեկույցի թեզեր, ոչ գիտական համարվող պարբերականներում լույս տեսած հոդվածներ, ինչպես նաև մեթոդական ձեռնարկ:
Պարոն Հովհաննիսյան, կամ տարբերակում ենք «գիտական հոդված» ու «գիտական հրապարակում» կոչվածները, կամ էլ համեստաբար գրում ենք «մեկ մենագրություն և երեսունից ավելի գիտական հոդվածներ»: 
Կենսագրականի շտկման հեղինակային իրավունքներն ինձ չեմ վերապահում»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին