Կարևոր իրադարձություններ

«Ուզում եք դաժան, կլինի դաժան». լուսանկարներ Նախիջևանի սահմանից

27 Հունիս, 2018 17:53
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Ուզում եք դաժան, կլինի դաժան». լուսանկարներ Նախիջևանի սահմանից

Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի կողմից դիտարկվող Նախիջևանի տարածքները։ Ուզում եք դաժան, կլինի դաժան։ Նկարները ըստ իրենց հերթականության։

1-ին նկարում ադրբեջանական գումարտակն է, որը դիտարկվում է մեր դիրքից, գումարտակում կատարվող ցանկացած քայլի կարելի է հետևել ամենահասարկ հեռադիտակով կամ դիպուկարահր զենքի օգնությամբ։

Фото Ashot Asatryan.

2-րդ նկարում ադրբեջանական Սադարակ գյուղն է, որը շատ խիտ բնակեցված է և գտնվում է մեր վերահսկողության տակ։ Ցանկացած մեկ կրակոց ուղղակի քաոսի մեջ կգցի այս բնակավայրը։ Զինվորականները փաստում են, որ գյուղը չեն կարող դատարակել մի քանի ժամվա ընթացքում։

Фото Ashot Asatryan.

3-րդ նկարում դեպի գյուղ և այլ քաղաքներ տանող ճանապարհն է, որը պատերազմական իրավիճակում հանդիսանալու է, որպես փրկության ուղղի։ Ճանապարհը նույնպես գտնվում է մեր վերահսկողության տակ։

Фото Ashot Asatryan.

4-րդ նկարում բնակավայրերը պաշտպանող ադրբեջանական դիրքն է, որի թիկունքային հատվածը նույնպես մեր նշանառության տակ է ու այս դիրքից ոչ մի լուրջ ռազմական գործողություն կատարել հնարավոր չէ։

Фото Ashot Asatryan.

Հ․Գ․ Արենիին խփող բանակի գերագույն հրամանատարը այս ամենի մասին շատ լավ տեղյակ է։ Նա տեղյակ է նաև մյուս բոլոր բնակավայրերի մասին, որոնք այժմ մեր աչքի առաջ են»։

 

Լրահոս

Դիտել ավելին