Կարևոր իրադարձություններ

Հայկ Դեմոյանը 5 հարց է ուղղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին

27 Հունիս, 2018 16:28
Հեղինակ՝ Հայկ Դեմոյան
Հայկ Դեմոյանը 5 հարց է ուղղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին

Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ԿԳ նախարարի և փոխնախարարի հետ գրանցված միջադեպին:

1. Ինչու՞ մեկ ամսվա ընթացքում ժամանակ չունեցաք հանդիպելու ու ստեղծված իրավիճակը համատեղ քննարկելու իմ առաջարկներին պատասխանելու համար:
2. Արդյո՞ք տեղյակ էիք, որ Հովհաննես Հովհաննիսյանը հենց ձեր անունից էր հոխորտում ոստիկանների միջոցով ինձ դուրս հանել թանգարանից: 
3. ԿԳՆ իրավաբանական վարչության պետը նախորդ շաբաթ ինձ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մի քանի դրվագով խախտվել են իմ իրավունքները: Դուք կիսու՞մ եք այդ տեսակետը:
4. Արդյո՞ք ճիշտ եք համարում որևէ մեկի սենյակ մուտք գործելը առանց թույլտվության կամ որևէ մեկի ներկայության:
5. Պատրա՞ստ եք արդյոք մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել ցանկացած վայրում, այս հիմնախնդիրներին անդրադառնալու և բոլոր հարցերին պատասխանելու համար:

Հայկ Դեմոյանի նախորդ գրառումը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին