Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը չի արել այնպիսի բան, որ ԱԱԾ ստուգումների հերթն իրեն հասնի․ Շարմազանով

26 Հունիս, 2018 14:24
Սերժ Սարգսյանը չի արել այնպիսի բան, որ ԱԱԾ ստուգումների հերթն իրեն հասնի․ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ Սերժ Սարգսյանն արել է այնպիսի բան, որ ԱԱԾ ստուգումներն իրեն կարող են հասնել։

«Բացի լավ բանից, բացի Արցախի շահը պաշտպանելուց այս տարիների ընթացքում պարոն նախագահը չեմ կարծում, որ որեւէ խնդիրների մեջ եղած լինի: Սա իմ անձնական կարծիքն է»,- ասաց նա՝ պատասխանելով 

Հարցին՝ այդ դեպքում՝ ինչո՞ւ հեղափոխություն եղավ, Շարմազանովը պատասխանեց. «Որովհետեւ դուք այդպես ուզեցիք: Այսինքն հասարակությունը: Բոլոր երկրներում էլ կարող է լինել: Ինչու եղավ, ինչու չեղավ, հիմա դեռ շատ շուտ է դրա մասին խոսելը: Տարբեր վերսիաներ կարող են լինել, լավ եղավ, թե վատ եղավ, դա էլ ապագան ցույց կտա: Աստված տա՝ ամեն ինչ լավ լինի եւ մեր ժողովուրդը երբեք հիասթափություն չապրի: Ամենավատ բանը հիասթափությունն է»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին