Կարևոր իրադարձություններ

Վոլոդինի հայտարարությունը պատահական չեմ համարում․ քաղաքագետ

26 Հունիս, 2018 13:16
Հեղինակ՝ Սուրեն Սարգսյան
Վոլոդինի հայտարարությունը պատահական չեմ համարում․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

«ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությունը երբևէ արված Ռուսաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաի նմանատիպ հայտարարությունն է: Իսկ ի՞նչ է ասել Վոլոդինը: Բառացի հետևյալը. «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում:» Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ: Հիմա այս հայտարարությունը համեմենք Ռուսաստանի մամուլի և փորձագետների վերջին երկու ամսվա ընթացքում անթաքույց «վերապահումը» մեր որոշ նորանշանակ պաշտոնյաների նկատմամբ և պատկերն ամբողջական կդառնա: 
Սա սոսկ հայտարարություն չեմ որակում, սա պատասխան ու դիրքորոշում է, քանի չի հերքվել կամ հակառակը չի հայտարարվել»:

 

Լրահոս

Դիտել ավելին