Կարևոր իրադարձություններ

Մասիսի քաղաքապետին կրկին մեղադրանք է առաջադրվել

25 Հունիս, 2018 11:33
Մասիսի քաղաքապետին կրկին մեղադրանք է առաջադրվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել 2018թ․ ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Պաշտպանը, սակայն, նշել է, որ խուլիգանության մեջ մեղադրվող իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքի հետ նա որևէ առնչություն չունի:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ 

Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլում կատարված հրապարակումները, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 5 անձ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանը, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։ 

Ավելի ուշ Մասիսի քաղաքպետն ու տեղակալն ազատ էին արձակվել։

 

Լրահոս

Դիտել ավելին