Կարևոր իրադարձություններ

Քրդամետ կուսակցությունը Թուրքիայի 11 նահանգում ստացել է ձայների մեծամասնությունը

25 Հունիս, 2018 11:25
Քրդամետ կուսակցությունը Թուրքիայի 11 նահանգում ստացել է ձայների մեծամասնությունը

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP), որը ընդդիմադիր ճամբարում է, հաղթահարել է պահանջվող 10 տոկոսանոց շեմը: Ըստ նախնական տվյալների՝ այս կուսակցությունը ստացել է քվեների 11.8 տոկոսը, գրում է ermenihaber.am-ը։

Երկրի 81 նահանգից 11-ում HDP-ն իր ստացած ձայներով եղել է առաջատար: Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) 74 պատգամավորական մանդատ ստացած այս քաղաքական ուժը մրցակից մյուս կուսակցություններին հաղթել է ներքոնշյալ նահանգներում:

Դիարբեքիր - 65.7 տոկոս

Դերսիմ - 51.2 տոկոս

Աղրը - 62.6 տոկոս

Մարդին - 59.7 տոկոս

Բաթման - 62.8 տոկոս

Շըրնաք - 70.7 տոկոս

Սիիրթ - 51.7 տոկոս

Հաքքարի - 70 տոկոս

Վան - 59.5 տոկոս

Իգդիր - 43. 8 տոկոս

Մուշ - 49.8 տոկոս

 

Լրահոս

Դիտել ավելին