Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ»-ում կատարված ավազակային հարձակումը

25 Հունիս, 2018 11:11
Բացահայտվել է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ»-ում կատարված ավազակային հարձակումը

Ապրիլի 2-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված անհայտ անձի կողմից «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ Ավանի մասնաճյուղում ավազակային հարձակում կատարելու և 6.341.000 դրամ հափշտակելու մասին:

Հունիսի 23-ին, ժամը 22.30-ին, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներին է ինքնակամ ներկայացել 1989 թ. ծնված Հայկ Ա.-ն և հայտնել, որ նշված ավազակային հարձակումը կատարել է ինքը:

Հայկ Ա.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին