Կարևոր իրադարձություններ

Ողբերգական վթար Դիլիջանում․ վարորդը մահացել է

25 Հունիս, 2018 10:57
Ողբերգական վթար Դիլիջանում․ վարորդը մահացել է

Հունիսի 24-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Կալինինի փողոցի թիվ 171 շենքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ե., ծնված 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Կալինինի փողոցի թիվ 171 շենքի դիմաց:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Դիլիջան քաղաքի ԲԿ: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին