Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ-ները հայտնել են Թրամփի և Պուտինի՝ Վիեննայում կայանալիք հանդիպման ամսաթիվը

24 Հունիս, 2018 22:00
ԶԼՄ-ները հայտնել են Թրամփի և Պուտինի՝ Վիեննայում կայանալիք հանդիպման ամսաթիվը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Վիեննայում, հնարավոր է, կայանա հուլիսի 15-ին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ավստրիական թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: 

Լրագրողների խոսքով՝ գագաթնաժողովի նախապատրաստումն արդեն սկսել է: Աղբյուրը գրում է, որ վերջին օրերին ավստրիական մայրաքաղաք են սկսել ժամանել դիվանագետներ Վաշինգտոնից և Մոսկվայից: Նրանք աշխատում են առաջիկայում կայանալիք հանդիպման մանրամասների ուղղությամբ:


Բացի այդ, համաշխարհային առաջնորդների անվտանգության ապահովման համար Ավստրիայի մայրաքաղաք են ուղարկվել ռուսական և ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները: 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ Թրամփը Պուտինի հետ կարող է հանդիպել «ոչ հեռավոր ապագայում»

 

Լրահոս

Դիտել ավելին