Կարևոր իրադարձություններ

Հարիսոն Ֆորդի մարմնավորած կերպարի զենքը նյույորքյան աճուրդում վաճառվել է 550 000 դոլարով

24 Հունիս, 2018 20:40
Հարիսոն Ֆորդի մարմնավորած կերպարի զենքը նյույորքյան աճուրդում վաճառվել է 550 000 դոլարով

Հրազենը, որը Հարիսոն Ֆորդի մարմնավորած կերպարը՝ Հան Սոլոն, օգտագործել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի 6-րդ՝ «Ջեդայի վերադարձը» մասում, նյույորքյան աճուրդում վաճառվել է 550 000 դոլարով:

Ինչպես հաղորդում է BBC-ն, հիմնականում փայտից պատրաստված զենքը երեք տասնամյակի ընթացքում գտնվել է ֆիլմի գեղարվեստական ղեկավար Ջեյմս Շոպպեի տիրապետության տակ:

Այն վաճառվել է ավելի թանկ գնով, քան Մարկ Հեմիլի կերպարի՝ Լյուկ Սքայուոքերի օգտագործած լազերային թուրը, որը գնահատվել էր 450 000 դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին