Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 3 ամսով

24 Հունիս, 2018 21:00
Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 3 ամսով

Եգիպտոսի խորհրդարանը կիրակի կողմ է քվեարկել երկրում գործող արտակարգ դրությունը ևս 3 ամսով երկարաձգելուն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի օրենսդրական մարմնի մամլո ծառայությանը:

Ինչպես նշվում է, ավելի վաղ համապատասխան հրամանագիրն ստորագրել էր երկրի նախագահ Աբդել ֆաթահ աս-Սիսին:

Նախագահը Եգիպտոսում արտակարգ դրություն է հայտարարվել 2017-ի ապրիլին՝ Տանտայում և Ալեքսանդրիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Երկու պայթյունի հետևանքով այն ժամանակ ավելի քան 50 մարդ էր զոհվել, 100-ից ավելին՝ վիրավորվել: Այնուհետև օրենքի համապատասխան արտակարգ դրության ռեժիմը պարբերաբար երկարաձգվել է 3 ամսով:

Ներկա պահին Եգիպտոսը զանգվածային գործողություններ է ծավալում ահաբեկչության դեմ Սինայի թերակղզու կենտրոնական և հյուսիսային մասերում:

 

Լրահոս

Դիտել ավելին