Կարևոր իրադարձություններ

NASA-ն փորձել է ԱՄՆ բնակչուհուց խլել Նիլ Արմսթրոնգի նվիրած լուսնային փոշին

24 Հունիս, 2018 18:51
NASA-ն փորձել է ԱՄՆ բնակչուհուց խլել Նիլ Արմսթրոնգի նվիրած լուսնային փոշին

Թենեսի նահանգի բնակչուհու կարծիքով՝ ամերիկյան տիեզերական գործակալությունը իրավունք չունի իրենից խլելու լուսնային փոշով պարկուճը, որը 40 տարի առաջ նվիրել է հայտնի տիեզերագնացը։

Այս թանկարժեք փորձանոթը իսկական թանկարժեք իր էր Լաուրա Չիկոյի ընտանիքի համար, չէ որ այն հենց ինքը՝ Նիլ Արմսթրոնգն էր նվիրել՝ Լուսին կատարած իր թռիչքից հետո։ Նա նաև երկտող էր գրել և Լաուրան այդ ամենը պահել է քառասուն տարի։

 

Իսկ հիմա NASA-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ լուսնային նյութը չպետք է գտնվի կողմնակի անձանց մոտ, և պահանջել են այն հանձնել գործակալությանը։

Արդյունքում ամերիկուհին NASA-ին դատի է տվել և պահանջում է, որ իրեն նմուշի օրինական սեփականատեր ճանաչեն։ Փաստաբանի խոսքերով՝ ԱՄՆ–ում չկա օրենք, որով արգելվում է մասնավոր անձանց լուսնային նյութեր պահել իրենց մոտ։

 

Լրահոս

Դիտել ավելին