Կարևոր իրադարձություններ

Թբիլիսյան խճուղում «Վազ-2106» մակնիշի մեքենան բախվել է կայանած «Mercedes-Benz C»-ին, ապա՝ պատին. կա տուժած

24 Հունիս, 2018 18:00
Թբիլիսյան խճուղում «Վազ-2106» մակնիշի մեքենան բախվել է կայանած «Mercedes-Benz C»-ին, ապա՝ պատին. կա տուժած

Հունիսի 24-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ լուսացույցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Ն. Ա., ծնված 1981 թ.), այնուհետև՝ պատին:

Բախման հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Լ. Հ.-ն (ծնված 1958 թ.), հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին