Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի վարչապետը խոստացել է աճուրդի դնել իր բազկաթոռը

24 Հունիս, 2018 17:20
Թուրքիայի վարչապետը խոստացել է աճուրդի դնել իր բազկաթոռը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կատակով խոստացել է իր բազկաթոռը դնել աճուրդի, քանի որ վարչապետի պաշտոնը վերանալու է: Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Իզմիրում, որտեղ քվեարկել է: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Այսօր՝ հունիսի 24-ին, Թուրքիայում անցկացվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

«Ժողովրդի, երկրի համար թող այս ընտրությունները դառնան բարիք: Թուրքիան ընթանում է դեպի նոր հորիզոններ և կշարունակի իր ուղին… Իսկ իմ բազկաթոռը (վարչապետի) ինձ կմնա: Ես այն աճուրդի կդնեմ»,- ասել է Յըլդըրըմը:

2017-ի ապրիլին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով՝ Թուրքիան դարձել է նախագահական հանրապետություն: Դրա հետ մեկտեղ վերացել է վարչապետի պաշտոնը: Նորամուծությունը ուժի մեջ կմտնի 2019 թվականից:

 

Լրահոս

Դիտել ավելին