Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի ֆուտբոլային միությունը ներողություն է խնդրել Շվեդիայից խաղից հետո դրսևորված պահվածքի համար

24 Հունիս, 2018 15:40
Գերմանիայի ֆուտբոլային միությունը ներողություն է խնդրել Շվեդիայից խաղից հետո դրսևորված պահվածքի համար

Գերմանիայի ֆուտբոլային միությունը ստիպված է եղել ներողություն խնդրել Շվեդիայի հավաքականից ԱԱ-2018-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղից հետո Գերմանիայի հավաքականի ներկայացուցիչների պահվածքի համար:

Գերմանացիները 95-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթանակ են տարել:

 «Էմոցիոնալ խաղ էր: Խաղավարտին մեր մարզչական շտաբի արձագանքն ու ժեստերն` ուղղված Շվեդիայի հավաքականին, չափազանց էմոցիոնալ էին:

Ներողություն ենք խնդրել Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզչից և թիմից: Ներեցեք»,- ասվում է Գերմանիայի ֆուտբոլային միության տարածած հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ, Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնն իր դժգոհությունն էր հայտնել կապված այն բանի հետ, որ գերմանացիները չափազանց բուռն են տոնել հաղթանակը:

 

Լրահոս

Դիտել ավելին