Կարևոր իրադարձություններ

Շվեդիայի հավաքականի մարզիչ. Զայրացա` տեսնելով Գերմանիայի արձագանքը հաղթանակին

24 Հունիս, 2018 14:20
Շվեդիայի հավաքականի մարզիչ. Զայրացա` տեսնելով Գերմանիայի արձագանքը հաղթանակին

Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը ԱԱ-2018-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայից կրած պարտությունից հետո (1:2) իր դժգոհությունն է հայտնել այն բանից, որ գերմանացիները չափազանց բուռն են տոնել հաղթանակը, որին հասել էին 95-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ.

«Ինձ դուր չեկան գերմանական շտաբի ժեստերը: Ես զայրացա` տեսնելով նրանց արձագանքը խաղի վերջում:

Երբ խաղն ավարտվում է, պետք է պարզապես սեղմել միմյանց ձեռքերն ու հեռանալ»,- ասել է մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ:

 

ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին տուրում Շվեդիան հունիսի 27-ին կխաղա Մեքսիկայի հետ, իսկ Գերմանիան նույնը օրը կմրցի Հարավային Կորեայի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին