Կարևոր իրադարձություններ

Հոքինգը մահից առաջ գտել է զուգահեռ աշխարհները հայտնաբերելու միջոց

24 Հունիս, 2018 14:00
Հոքինգը մահից առաջ գտել է զուգահեռ աշխարհները հայտնաբերելու միջոց

Հայտնի գիտնական, տիեզերքը հետազոտող Սթիվեն Հոքինգը, որը մահացել է մարտի 14-ին՝ 76 տարեկանում, շարունակում է զարմացնել իր աշխատանքներով նույնիսկ մահից հետո:

Գտնվել է նրա վերջին գիտական հոդվածը, որը հրապարակվել է ցանցում ձեռագիր տեսքով, և դատելով դրա շտկումների ամսաթվից, նա իր մահից դեռ 10 օր առաջ շարունակել է աշխատել: Թեման, որին այն նվիրված է, մոտ է ֆանտաստիկային, ինչպես դա հաճախ էր պատահում Հոքինգի դեպքում: Դրանում խոսքն այն մասին է, թե ինչպես կարելի է գտնել այլ տիեզերքների հետքեր:

Այսօրվա դրությամբ այլ՝ զուգահետ աշխարհների գոյության գաղափարը քննարկվում է գիտական հանրության մեջ, այն համարվում է չապացուցված գիտելիքների այս մակարդակում: Հոքինգը իր աշխատանքում, որը գրել է իր բելգիացի գործընկեր Թոմաս Էրտոգի հետ համատեղ, ձևակերպել է տեսական հիմքը և նույնիսկ բազային մաթեմատիկական սարք, որը թույլ կտա ապագայում դիտարկումների օգնությամբ ապացուցել՝ մեր տիեզերքի կողքին գոյություն ունեն նաև ուրիշները:

 

Լրահոս

Դիտել ավելին