Կարևոր իրադարձություններ

Թրամփը Կիմ Չեն Ինին անվանել է «մեծ բանակցորդ»

24 Հունիս, 2018 14:40
Թրամփը Կիմ Չեն Ինին անվանել է «մեծ բանակցորդ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների համաժողովում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին անվանել է «մեծ բանակցորդ»: Այս մասին հաղորդում է CBS News-ը:

Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ինը խելացի, կոշտ և մեծ բանակցորդ է: Թրամփը նաև հավելել է, որ հյուսիսկորեական առաջնորդը տեսնում է «մեծ ապագա Հյուսիսային Կորեայի համար»:

Ավելի վաղ Թրամփը հայտնել է Հյուսիսային Կորեայի «հսկայական պոտենցիալի» մասին: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան արդեն մի քանի ամիս է՝ չի անցկացնում հրթիռային փորձարկումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին