Կարևոր իրադարձություններ

42-ամյա Միլա Յովովիչը՝ առանց դիմահարդարման և թևատակերը չսափրած

24 Հունիս, 2018 12:40
42-ամյա Միլա Յովովիչը՝ առանց դիմահարդարման և թևատակերը չսափրած

Միլա Յովովիչը զբոսնում է դուստրերի հետ առանց դիմահարդարման և թևատակերը չսափրած:

Նա կարմիր գորգերին միշտ ապշեցուցիչ տեսք է ունենում, ինչը չես ասի նրա արտաքին տեքսի մասին առօրյա կյանքում:

Իր Instagram-ում դերասանուհին և մոդելը լուսանկար է տեղադրել դուստրերի հետ զբոսանքից: Սակայն նրա հետևորդների ուշադրությունը գրավել են ոչ թե դուստրերը, այլ ինքը՝ Միլան:

42-летняя Милла Йовович не стесняется своей натуральной красоты (ФОТО)

Աստղը աշխարհին է ցույց տվել իր՝ առանց դիմահարդարման դեմքը, ինչը նա թաքցրել է ակնոցի ետևում, ինչպես նաև բացակայող կուրծքը և չսափրած թևատակերը:

«Ժամանակն անցկացնելու ամենահրաշալի միջոցը երեխաներիդ հետ պարկ այցելելն է: Եվ այո, ես տափակ եմ: Եվ այո, չեմ սափրում թևատակերս: Կներեք»,- լուսանկարը մակագրել է Միլան:

Իր մակագրությամբ աստղը երկրպագուներին հասկացրել է, որ իր արտաքինում իրեն ամեն ինչ դուր է գալիս: Սակայն ոչ բոլոր երկրպագուների սրտով էր դերասանուհու տեսքը: Նրանք իրենց մեկնաբանություններում գրում են, որ հոլիվուդյան աստղին չէր խանգարի ժամանակ առ ժամանակ իրեն հետևել:

 

Լրահոս

Դիտել ավելին