Կարևոր իրադարձություններ

Կալիֆոռնիայում էֆթանազիայի օրենքից մեկ տարում օգտվել է շուրջ 400 մարդ

23 Հունիս, 2018 23:43
Կալիֆոռնիայում էֆթանազիայի օրենքից մեկ տարում օգտվել է շուրջ 400 մարդ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի առողջապահության վարչությունից հայտնել են, որ 2017 թվականի ընթացքում 374 մարդ ինքնակամ հեռացել է կյանքից՝ օգտվելով էֆթանազիայի մասին օրենքից:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, պաշտոնյաների տվյալներով՝ մահացու դեղ է ստացել 577 մարդ, սակայն յուրաքանչյուր երրորդը չի ընդունել այն: Էվտանազիայի ենթարկվածների 90 տոկոսը 60 տարեկանից բարձր տարիքի էին, իսկ մահացածների միջին տարիքը կազմել է 74 տարեկան:


2015-ի հոկտեմբերին ընդունված օրենքը մահացու դեղ ստանալու իրավունք է տալիս մահացու հիվանդ անձանց այն դեպքում, եթե բժիշկների կանխատեսմամբ նրանց վեց ամսից քիչ ժամանակ է մնացել ապրելու և միևնույն ժամանակ նրանց միտքն առողջ է: Հիվանդները դեղն կարող են ընդունել ինքնուրույն:

Պաշտոնյաներն ընդգծում են էֆթանազիայի դեպքերի աճի տեմպը. 2016-ի հունիսին ուժի մեջ մտած օրենքի գործունեության առաջին կես տարվա ընթացքում դրանից օգտվել էր ընդամնեը 111 մարդ:

 

 



Նման օրենք գործում է նաև Վաշինգտոն, Օրեգոն, Մոնտանա և Վերմոնտ նահանգներում:

 

Լրահոս

Դիտել ավելին