Կարևոր իրադարձություններ

68-ամյա բոդիբիլդերուհին շարունակում է մարզվել

23 Հունիս, 2018 23:29
68-ամյա բոդիբիլդերուհին շարունակում է մարզվել

68-ամյա Անժելա Գրեմին ճիշտ չի լինի տատիկ անվանել: Իր տարիքի համեմատ նա այնպիսի կազմվածք ունի, որ առաջացնում է ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց նախանձը:

Անժելան միշտ հետևել է իր արտաքին տեսքին, այդ իսկ պատճառով նրա համար շատ դժվար կլիներ դադարել անել դա: 70-ականներին նա հաջողակ մոդել էր և հաճախ հայտնվում էր տեղի ամսագրերի և թերթերի շապիկներին՝ գրում է Daily Mail-ը:

Մոդելային կյանքի հանդեպ ունեցած հայացքները կտրուկ փոխվեցին, երբ Անժելան սկսեց հանդիպել բոդիբիլդերի հետ: Զուգընկերը հաճախ գնում էր Muscle & Fitness ամսագիրը, որտեղ մի անգամ Անժելան տեսավ կին բոդիբիլդերի և ցանկացավ նմանվել նրան:

 
 
Реклама 00

Չնայած իր տարիքին Անժելան մինչ այժմ մարզասրահ է հաճախում և շարունակում է տքնաջան մարզվել:

«Ես գալիս էի մարզասրահ հենակներով, պատահել է նաև, որ բինտերով փաթաթված եմ եկել: Սակայն ես միշտ շարունակել եմ մարզվել: Դա հավատարմություն է: Եվ ես շարունակելու եմ մարզվել, քանի դեռ կարողանում եմ քայլել»:

 

Լրահոս

Դիտել ավելին