Կարևոր իրադարձություններ

«Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով հարվածել է դեմքիս». լրագրող Անի Գևորգյան

23 Հունիս, 2018 22:43
«Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով հարվածել է դեմքիս». լրագրող Անի Գևորգյան

Լուսանկարիչ Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«էսօր Օսիպյանի կողմից Երեւանի ոստիկանապետ ա նշանակվել մի մարդ, ով վիդեոյում պատկերված օրը հարվածելա դեմքիս, հետո տեղի ունեցածի հետ կապված հարուցված քրեական գործով կեղծ ցուցմունքներ ա տվել: Տարիներ շարունակ Արմեն Խաչատրյանի, Վահե Գրիգորյանի ու այլ փաստաբանների հետ միասին հետեւողականորեն պայքարել ենք էդ օրը տեղի ունեցածի բոլոր մեղավորներին, նաեւ էս մարդուն պատասխանատվության կանչելու համար, որովհետեւ Հայաստանում ի վերջո պետք ա գա մի օր, որ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողը իրական պատասխանատվության ենթարկվի: Մի բան էր, երբ նախորդ իշխանությունների ժամանակ տեսանք, թե ոնց էս մարդը ոստիկանության կենտրոնի բաժնի պետից դարձավ Երեւանի փոխոստիկանապետ, բայց այլ բան է, երբ նրա կարյերայի աճը շարունակվում ա նոր իշխանության օրոք:

ՀՀ-ում ապօրինությունների դեմ սկսված շատ կարեւոր պայքարի պայմաններում առավել եւս նման դեպքերն ու «հերոսները» չպետք ա անտեսվեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին