Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում ակումբներից մեկում էկրանն ընկել է այցելուի վրա. նա մահացել է

23 Հունիս, 2018 22:38
Ռուսաստանում ակումբներից մեկում էկրանն ընկել է այցելուի վրա. նա մահացել է

ՌԴ Սուրգուտ քաղաքում գիշերային ակումբում իր տարեդարձը նշող այցելուհին մահացել է: Նրա վրա ընկել է պլազմային էկրանը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրն ու ականատեսներին:

Նրանց խոսքով՝ կնոջ վրա ընկել ողջ սարքավորումը, որին ամրացված է եղել 4 հեռուստացույց: Կատարվածի արդյունքում նա գանգուղեղային բաց վնասվածք է ստացել և մահացել: Նշվում է, որ նա տոնելիս է եղել իր 36-ամյակը:

Աղբյուրը մասնավորեցնում է, որ կատարվածի առնչությամբ նախաքննություն է կատարվում:

 

Լրահոս

Դիտել ավելին