Կարևոր իրադարձություններ

Գիտնականներին հաջողվել է հաշվարկել մարդու մահվան օրը

23 Հունիս, 2018 22:23
Գիտնականներին հաջողվել է հաշվարկել մարդու մահվան օրը

Google-ը նեյրոնային համակարգ է մշակել, որը կարող է կանխատեսել մարդու մահվան ժամանակացույցը նրա բժշկական տվյալների հիման վրա՝ տեղեկացնում է Bloomberg-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ նեյրոնային ցանցը կարողացել է ավելի ճշգրիտ կանխատեսել կրծքագեղձի քաղցկեղի սահմանային փուլում հիվանդանոց դիմած այցելուի մահվան հավանականությունը: Մինչ համակարգիչը բժշկական հաստատությունում գտնվող կնոջ մահվան հավանականությունը գնահատել է 9.3%, Google- ի նեյրոնային ցանցը գնահատել է 19.9%: Հիվանդը մահացել է մի քանի օր անց:

Ավելի ճիշտ կանխատեսումը հնարավոր է եղել բժշկական ավելի հին քարտերի և PDF ֆայլերի նախկինում չօգտագործված գրառումների վերլուծության շնորհիվ: Ընդհանուր առմամբ նեյրոնային ցանցը վերլուծել է 175639 գործոն:

Նեյրոնային ցանցը կարող է նաև կանխատեսել հիվանդի առողջանալու, հիվանդանոցում գտնվելու ժամկետը և կրկնակի բուժման հավանականությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին