Կարևոր իրադարձություններ

Չինական ռեստորանի հատուկ աշխատակցուհիները հաճախորդի փոխարեն մաքրում են խեցգետինը

23 Հունիս, 2018 22:10
Չինական ռեստորանի հատուկ աշխատակցուհիները հաճախորդի փոխարեն մաքրում են խեցգետինը

Չինաստանի Շանհայ քաղաքում գործող ռեստորաններից մեկը վերջերս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հաստատությունում մատուցվող արտասովոր ծառայության համար:

Ինչպես հայտնում է Oddity Central-ը, ռեստորանը երկու երիտասարդ աշխատակցուհու է ընդունել, որոնք խեցգետնի պրոֆեսիոնալ մաքրողներ են, ովքեր իրենց գործն անում են հենց հաճախորդի սեղանի մոտ նստած, մինչդեռ նրանք կարող են հանգստանալ կամ բջջայինով տեսախաղեր խաղալ:

Հաստատության ներկայացուցիչների կարծիքով՝ նոր ծառայությունը գրավում է հաճախորդներին, քանի որ նրանք ստիպված չեն լինում կեղտոտել ձեռքերը և զբաղվել խեցգետին մաքրելու «ձանձրալի» գործով: Փոխարենը րոպեներ անց կարող են վայելել իրենց սիրելի խորտիկը:

Խեցգետինը մեծ տարածում ունեցող ուտելիք է Չինաստանում: Այն բավականին հաճախ են պատվիրում: Խեցգետին մաքրող աշխատակիցներն ամսական 10 000 յուան ($1,500) գումար վաստակել:

 



 

Լրահոս

Դիտել ավելին