Կարևոր իրադարձություններ

Կամբոջայում կանայք անօրինական եղանակով երեխաներ են ունենում Չինաստանի քաղաքացիների համար

23 Հունիս, 2018 21:40
Կամբոջայում կանայք անօրինական եղանակով երեխաներ են ունենում Չինաստանի քաղաքացիների համար

Կամբոջայում ոստիկանությունը 33 տեղացի հղի կանանց է հայտնաբերել, որոնք գտնվում են փոխնակ մայրերի կարգավիճակում՝ գրում է Reuters-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Կամբոջան հայտնի է փոխնակ մայրերի ծառայություններով: Դրանք իրականացվում են անօրինական ճանապարհներով:

Ոստիկանության կատարած շրջայցի արդյունքում Պնոմպենեում ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիներ, որոնք զբաղվում են անօրինական բիզնեսով: Նրանց մեղադրանք է առաջադրվել մարդկանց վաճառքի, փոխնակ մայրերի միջնորդավորված ծառայությունների մասով:

 

Լրահոս

Դիտել ավելին