Կարևոր իրադարձություններ

Ավստրալացի 70-ամյա միլիոնատիրոջը դատապարտել են 39 տարվա ազատազրկման

23 Հունիս, 2018 21:20
Ավստրալացի 70-ամյա միլիոնատիրոջը դատապարտել են 39 տարվա ազատազրկման

Ավստրալացի 70-ամյա միլիոնատեր Ռոն Մեդիչը դատապարտվել է 39 տարվա ազատազրկման՝ գրում է journalist.today-ը:

Մեդիչը մեղավոր է ճանաչվել նախկին գործընկերոջ՝ 45-ամյա Մայքլ Մաքհերքի սպանությունը պատվիրելու համար: Վերջինս իր իննամյա որդու աչքի առջև գլխին ստացած հրազենային կրակոցից սպանվել է Սիդնեյում 2009թ.:

Մեդիչը մեղադրվում է նաև Մաքհերքի այրուն ահաբեկելու համար: Դատավորը նշել է, որ գործարարի մահը աղետալի ազդեցություն է ունեցել նրա ընտանիքի՝ կնոջ և 8-12 տարեկան չորս զավակների վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին