Կարևոր իրադարձություններ

Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել

23 Հունիս, 2018 20:59
Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել

Լոնդոնի Լեյտոն շրջանի արդյունաբերական պահեստում հզոր պայթյուն է որոտացել: 120 հրշեջներ են աշխատել կրակը մարելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Լոնդոնի հակահրդեհային խումբը հայտարարել է, որ ավելի քան 70 զանգ է ստացել այդ պայթյունի համար՝ սկսած ժամը 05։20-ից:

Երկհարկանի պահեստի մոտակայքում ապրող մարդկանց զգուշացրել են ծխի պատճառով պատուհանները և դռները փակ պահել:

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Ականատեսներից մեկն ասել է, որ ծխի մեծ զանգված է տեսել:

 

Լրահոս

Դիտել ավելին