Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ 6 մարտական հաշվարկ է ժամանել է Օպերայի շենք՝ ծխի մասին ահազանգով. պարզվել է՝ նկուղում խորոված են անում

23 Հունիս, 2018 20:50
ԱԻՆ 6 մարտական հաշվարկ  է ժամանել է Օպերայի շենք՝ ծխի մասին ահազանգով. պարզվել է՝ նկուղում խորոված են անում

Հունիսի 23-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն:

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: 

Պարզվել է, որ շենքի նկուղային հարկում գործող «Օպերա» ակումբի խոհանոցից դուրս եկող խորավածի ծուխը թողել է հրդեհի տպավորություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին