Կարևոր իրադարձություններ

Սիրիայից 11 ռուսական ինքնաթիռ և ուղղաթիռ է վերադարձել մշտական տեղակայման դիրքեր

23 Հունիս, 2018 20:00
Սիրիայից 11 ռուսական ինքնաթիռ և ուղղաթիռ է վերադարձել մշտական տեղակայման դիրքեր

Անցյալ շաբաթ Սիրիայից Ռուսաստանում մշտական տեղակայման վայրեր են վերադարձել 11 մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը:

«Անցյալ շաբաթվա ընթացքում Ռուսաստանում իրենց մշտական տեղակայման վայրեր է վերադարձել 11 մարտական օդանավ», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ ռուսական մարտական ինքնաթիռները ինքնուրույն չվերթով են ժամանել, իսկ բանակային ավիացիայի ուղղաթիռները տեղփոխվել են տրանսպորտային ավիացիայով:

Բացի այդ, Սիրիայից մշտական տեղակայման դիրքեր են վերադարձել թռիչքատեխնիկական անձնակազմի անդամները, որոնք սպասարկում էին «Խմեյմիմ» ավիաբազայում տեղակայված ռուսական ավիատեխնիկան:

Ռուսաստանը պաշտոնական Դամասկոսի խնդրանքով Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտական գործողություններ է իրականացնում 2015-ի սեպտեմբերից ի վեր:

 

Լրահոս

Դիտել ավելին