Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ավտոմեքենաների համար մաքսատուրքերի սահմանման դեպքում

23 Հունիս, 2018 19:45
ԵՄ-ն պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ավտոմեքենաների համար մաքսատուրքերի սահմանման դեպքում

Եվրամիությունը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն մաքսատուրքեր սահմանի ԵՄ-ից ավտոմեքենաների ներկրման համար: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի փոխնախագայ Յուրկի Կատայնենը:

«Մենք չենք հասկանում , թե ինչպես ավտոմեքենաները կարող են սպառնալիք հանդիսանալ անվտանգությանը: Եթե նրանք որոշեն մաքսային հարկեր սահմանել, մենք դարձյալ այլ ելք չենք ունենա արձագանքելուց բացի», - Կատայնենը հայտնել է ֆրանսիական Monde պարբերականին:

Վերջինս հավելել է, որ Եվրոպան «չի ցանկանում մարտչել ո՛չ Twitter-ում, ո՛չ լայն հասարակության շրջանակներում»:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառում էր կատարել՝ սպառնալով, որ ԱՄՆ-ն 20 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի Եվրամիությունից ավտոմեքենաների ներկրման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին