Կարևոր իրադարձություններ

Փրկարարները հեռացրել են գետնանացումի բետոնե երեսպատման թուլացած հատվածը

23 Հունիս, 2018 17:30
Փրկարարները հեռացրել են գետնանացումի բետոնե երեսպատման թուլացած հատվածը

Հունիսի 23-ին, ժամը 14:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երևանի կենտրոնական ավտոկայանի գետնանցումի պատի վրա ճաքեր են առաջացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են գետնանացումի բետոնե երեսպատման թուլացած հատվածը (մոտ 7 քմ):

 

 

Լրահոս

Դիտել ավելին