Կարևոր իրադարձություններ

Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ՌԴ-ին կոչ էր արվում հանել զորքերը Մերձդնեստրից

23 Հունիս, 2018 17:14
Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ՌԴ-ին կոչ էր արվում հանել զորքերը Մերձդնեստրից

Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որը Ռուսաստանին կոչ է անում դուրս հանել իր զորքերը Մերձդնեստրից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանիմիջազգային ծառայությունը:

Չպարտավորեցնող բանաձևն ընդունվել է հունիսի 22-ին՝ 64 կողմ ձայնով: Դեմ է քվեարկել 15 երկիր, 83-ը ձեռնպահ է մնացել:

Հայաստանը 15 երկրներից մեկն է եղել, որ դեմ է քվեարկել Ռուսաստանին Մոլդովայի անջատողական շրջանից զորքերը «առանց նախապայմանների և անհապաղ» դուրս հանելու կոչ անող բանաձևին: Դեմ քվեարկած երկրների թվում են նաև Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Սիրիան և Հյուսիսային Կորեան:

Բանաձևը նաև առաջարկում է Գլխավոր ասամբլեային օրակարգ մտցնել Մոլդովայի տարածքից օտարերկրյա զինված ուժերի ամողջական դուրսբերման հարցը:

Բանաձևը նախաձեռնել է Մոլդովան՝ Վրաստանի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Էստոնիայի հետ համատեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին