Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիները կրկին փակել են Ամուլսար տանող ճանապարհը

23 Հունիս, 2018 17:10
Հեղինակ՝ Զարուհի Փոստանջյան
Քաղաքացիները կրկին փակել են Ամուլսար տանող ճանապարհը

Ջերմուկի բնակիչները փակել են դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով հանքի շահագործման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Բողոքող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ արդեն երկրորդ օրն է, որ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը փակ է:

«Մենք մի քանի անգամ էլ ենք փակել ճանապարհը, սակայն մեզ ասել են, որ աշխատանքները չեն շարունակվի հանքում, սակայն դրանից հետո ոսկու հանքում ավելի մեծ թափով են աշխատանքներ տարվում, դրա համար այս անգամ բողոքի ակցիաները չենք դադարեցնի»,-ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից Էդգարը:

Բողոքող քաղաքացիները կոչ արեցին բոլորին միանալ իրենց, քանի որ Ամուլսարի շահագործումով ոչ միայն իրենք են վնասվում, այլեւ Հայաստանի բնակչությունը:

Նրանք հայտարարեցին, որ երկուշաբթի օրը բողոքի ակցիա են անցկացնելու նաեւ Ջերմուկի քաղաքապետարանի դիմաց:

 

Լրահոս

Դիտել ավելին