Կարևոր իրադարձություններ

Ռազմական ոստիկանության կողմից զինամթերք և զինվորական հանդերձանք է հայտնաբերվել

23 Հունիս, 2018 13:49
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
 Ռազմական ոստիկանության կողմից զինամթերք և զինվորական հանդերձանք է հայտնաբերվել

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ « Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Սիսիանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հ.Ծ-ն և Որոտան գյուղի բնակիչ Ա.Գ-ն Ռազմական ոստիկանություն են հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք: 
Մեկ այլ դեպքով՝ N զորամասի նախկին սպա, ավագ լեյտենանտ Հ.Դ-ի հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Ռազմական ոստիկանություն է հանձնվել ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ, իր փամփուշտատուփերով և փամփուշտներով:
Հայտնաբերված զենքերի, զինամթերքների և զինվորական հանդերձանքների վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: 
Ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: 
Ծանուցում.
Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին