Կարևոր իրադարձություններ

ԵՏՄ հեղինակությունը միջազգային ասպարեզում աճում է. Նազարբաև

15 Հոկտեմբեր, 2015 12:37
ԵՏՄ հեղինակությունը միջազգային ասպարեզում աճում է. Նազարբաև

Եվրասիական տնտեսական միության հեղինակությունը միջազգային ասպարեզում աճում է: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը իր ռուս գործընկերոջ Վլադիմիր պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

«Այսօր ԵՏՄ-ն ըդլայնվում է, ձեռք բերելով հարգանք և հեղինակություն միջազգային ասպարեզում: Կարծում եմ, մենք ճիշտ ճանապարհին ենք»,-նշել ղազախստանի նախագահը:

Հանդիպման ընթացքում Նազարբաևը ողջունել է Պուտինի այցը Ղազախստան:

«Վերջին ձեր պետական այցը Ղազախստան տեղի է ունեցել չորս տարի առաջ: Այս ժամանակվա ընթացքում մենք պարբերաբար հանդիպել ենք և լուծել երկկողմանի արդիական խնդիրներ տարբեր հարթակներում: Համոզված եմ, ձեր ընթացիք այցը կնպաստի մեր համագործակցության խորացմանը և ամրապնդմանը այս դժվար պահին»,-նշել է Ղազախստանի առաջնորդը:

 

Լրահոս

Դիտել ավելին